Այ, օրինակ՝ հետաքրքիր է, եթե Ռուսաստան-արևելք հարաբերությունները էլ ավելի սրվեցին և պատժամիջոցներ սկսեցին կիրառել նաև Հայաստանի դեմ, ապա այսօրվա Հայաստանը դեպի Ռուսաստան տանողներից, քանի՞սն են պատրաստ BMW-ներից և Range-երից տեղափոխվել Lada-Kalina–ների և կլոր-ֆառ զրովեցների վրա, իսկ ոմանք էլ իրենց օխրաննիկներին հետևներից վիլիսներով ֆռցնելու: Մոնտեկառլոյի փոխարեն գնալ, օրինակ ՝ Ростов ու Пермь, կազինո խաղալու:
Բա ո՞նց ենք բարձր հովանու ներքո ծերացած արտասահմանյան աստղեր բերելու Օպերա՝մազերներս ֆենենք գնանք լսենք: Կհրաժարվեն արդյոք մարդիկ գալիք Iphone 6-ը գնելու հնարավորությունից , հըն՞, իսկ Ipad mini-ի փոխարեն բոլորի մոտ электроника-7 կլինի, հա՞:
Բա եթե Ամերիկայի ու Եվրոպայի վիզաները սկսեցին չտալ պատկերացնում եմ, ինչ կսկսվի, լավ է Ղրիմը ռուսը վերցրեց՝ լողալու տեղ կունենանք: Ոմանց երեխաներն են շատ մեղք, ոնց են ուսումը շարունակելու Հարվարդներում ու Սորբոնի համալսարանում: Լսեք, բա որ են մեր օլիգարխների Փարիզում ունեցած կաֆեների և Բուլղարիաներում հյուրանոցների ու գործարանների վրա էլ կալանք դրվեց , հաշիվներն էլ եվրոպական բանկերում սառեցրին, ի՞նչ ենք անելու: Տեսնես հեչ մեկի մտքով անցել է՞ իրա միլիոնների գոնե կեսը ռուբլիով պահի: էլ չեմ ասում , որ ֆեյսբուքից արագ կտեղափոխվենք одноклассник ու вконтакте , եթե ինտերետ լինի, իհարկե:
Կարևոր բազառը կվերանա , թե ով գնա հաջորդ տարի Եվրատեսիլ՝ բոլորով Славянский базар երաժշտական մրցույթը կնայենք ու բոլորին մեկ կլինի: Տեսնես ինչու էին 88-ին "հիմար" հայրենակիցներս միլիոններով դուրս գալիս փողոց ու անկախություն գոչում , իսկ մեր տղերքը դրա համար բերդեր գնում ու կյանք զոհաբերում. . .
Զաթո ասենք գազը կլինի էժան , իսկ այդպես էլ ոչ մեկի կողմից չճանաչված Արցախը ապահով, ու թքած, որ ոչ նորմալ գազ վառող կլինի դատարկ Հայաստանում, ոչ էլ չճանաչված Արցախում, կարևորը մենք պատմության գրքի համար կգրանցենք ևս մեկ բարոյական հաղթանակ:
Հ.Գ. Ինչևէ, պարզ է, որ այս ամենը ցանկալի չէ և շատ քիչ հավանական է ու ավելի շատ կատակ է, քան իրականություն, բայց այն , որ մենք այսօր, մեծ հաշվով այս ուղղին ենք բռնել, իսկ կատակի կեսն էլ միշտ ճիշտ է, միանշանակ է: