▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ ԱԱԾ-ն չի հետաքննում ու պարզում ՀՀ-ում դրամաշնորհային ոլորտում առկա նրբությունները

Հայաստանում Արևմուտքի հինգերորդ էշելոնն հանդիսացող լիբերաստների արևմտամետների ու գրանտակերների համար երեկվանից սկսվել է ռուսաֆոբիայի հերթական ջղաձգումը:

Ունեցած բոլոր ռեսուրսներով` ֆեյսբուքն ու "ձեռքի տակ" եղած կայքերն էլ ներառյալ, նրանք փորձում են ժողովրդի աչքում հնարավորինս ցեխոտել դեսպան Վոլինկինին ու այնպիսի տրամադրություններ ստեղծել, որոնք ի վերջո կհանգեցնեին մեր երկրում ռուսական դեսպանի հետկանչի պահանջի ձևավորման:

Եղան նույնիսկ այնպիսի անպատասխանատուներ, ովքեր այդկերպ էլ արտահայտվեցին իրենց հոդվածներում` չգիտես որտեղից ու ինչ հիմնավորմամբ հասարակական հուժկու հակազդեցություն երաշխավորելով, սակայն մոռանալով, որ իրենց գրած լուրը հերքվում է ժամեր չանցած այն էլ ինքնաբերաբար:

Մի խոսքով մի տեսակ բավականին վտանգավոր արկածախնդրություն է այս ամենը:

Իսկ իրականում դեսպանը շատ ճիշտ է արտահայտվել ու մեր ԱԱԾ-ն ճիշտ կաներ սկսեր հետաքննել ու պարզել շատ նրբություններ մեր երկրում այս դրամաշնորհային ոլորտի հետ կապված` սկսած գրանտակերությունից մինչև գրանտային ատկատներ:

Հարություն Հարությունյան

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее