▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ-որ բան այս երկրում հաստատ սխալ է գնում....

Ուրեմն մի ուկրաինացի, երկրաշարժի ժամանակ, գալիս է Հայաստան, իր կողմից ղեկավարած շինկազմակերպությունով օր ու գիշեր աշխատում է Սպիտակի փլատակները մաքրելու, այնուհետև քաղաքը վերականգնելու վրա: Նույնիսկ արդեն, գտնվելով Ուկրաինայում, շարունակում է հնարավորին չափ օգնել Սպիտակին: Հայերն էլ իրա անունով հրապարակ են անվանում:

Ուրեմն մի հատ հայ, Արցախյան պատերազմի տարիներին, թողնում փախնում է Ուկրաինա, ինչ-որ գյուղում ա ապրում, տղա յա մեծացնում, հետո որդին գնում է Մայդան ու զոհվում է հանուն իր մտածելով Ուկրաինայի ապագայի համար:

Իսկ մի քանի մարդ էլ մտածում է, որ ճիշտը , երևի, որ հրապարակի անունը ուկրաինացու տեղը պետք է փոխել հայի անունով, ու գնում են Սպիտակ սկոտչով A4 ֆոռմատի թղթով քաղաքացիական ակցիա անում:

Ինչ-որ բան այս երկրում հաստատ սխալ է գնում....

Տիգրան Քոչարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее