▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ եք կպել՝ Մուկուչյան, հա Մուկուչյան


Ի՞նչ եք կպել՝ Մուկուչյան, հա Մուկուչյան:
Իբր թե դուք հասարակական ձեր գործերում գերազանցի՞կ եք,

-իբր թե ձեր համառությամբ հասե՞լ եք պետական քիչ թե շատ նորմալ ինստիտուտների կայացմանը,

-իբր թե կյանք եք դրել ու հասե՞լ իշխանության ճյուղերի տարանջատմանը,

-իբր թե համընդհանուր ջանքերով ստեղծե՞լ եք արդարադատության տանելի համակարգ,

-իբր թե կարողացե՞լ եք կազմավորել ձեր շահերը ներկայացնող Ազգային Ժողով ,

- իբր թե կարողացե՞լ եք կազմակերպվել այնքան, որ դիմակայեք փողոցի խուժանին,

-իբր թե ի վիճակի եք գոնե մի կուսակցություն ունենա՞լ, որն իմանա ինչ անել...

դուք ախր թերացել եք ձեր մանր ու մեծ բոլոր ճակատներում և ուզում եք, որ մի մարդ ձեր բոլոր թերացումները շտկի՞ հերոսանալով:
Նման բան չի լինում:

Կարողացեք հերոսանալ ձեր մանր ու մեծ ճակատներում, և ձեր ապագան ուրիշի հերոսանալուց չի լինի կախված :

Հրապարակախոս Արծրուն Պեպանյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее