Վերջին շրջանում մամուլը հաճախ է պատեհ-անպատեհ թեմաներով անդրադառնում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսիյանին՝ Շմայսին:
Հաճախակի անդրադարձների հիմքում առանջահերթ ընկած է «защищайте свои инвестиции» սկզբունքը, circle.am կայքում դիտումների սանդղակը անհողողդպահելու պահելու մղումը. Շմայսի թեմաները ամենաընթերցվողներից են: Այնուհետև իրար են հաջորդում Շմայսին «բզկտելու» տասնյակ կարևոր դրդապատճառներ, որոնցից ամենակարևորները, օրինակ՝ պատգամավորի ինտելեկտուալ հնարավորություններն են, հենց առաջին հայացքից պարզորոշ երևում է, որ երեք տարեկան լաբրադորի տրամաբանությանը զիջում է:
Մյուս պատճառը ավելի ինտրիգային է: ՀՀԿ-ն, սկսած դեռ «գեղամյանական» ժամանակներից, մերթընդմեթր իր քաղաքական տեխնոլոգների բանակը «քսի» է տալիս այնպիսի պաշտոնյայի վրա, որը լրագրողների ու հանրության առաջ կարող է դառնալ քավության նոխազ: Ժողովուրդը ամենայն ատելությամբ նզովում ու հայհոյում է պաշտոնյային, որն էլ իր հերթին չի իջեցնում զենքերը և ստեղծում արհեստական «կոնֆլիկտ զոնա»:
Իսկ լրատվամիջոցներին հորդորում եմ ոչ թե պատվերի նմանվող նյութեր հրապարակել, այլ փորձեք համոզել գոնե ինքներդ ձեզ, որ ունեք արժանապատվություն ու ստեղծագործական ազատություն:
Անդրադարձեք թլոշ գանգստերի քաղաքացիական կյանքում կատարած սպանություններին, մասնավորապես Էջմիածնի հայտնի հարուստ Սախկալով Աբոյի մահափորձին, որի ժամանակ մահացավ վարորդը, Աբոն հրաշքով փրկվեց: Այդ բազմաթիվ մասնակիցներով բացահայտ սպանությունը որակեցին անզգույշ սպանություն, իբր ձեռքից զենքը ընկել է ու կրակահերթ արձակել:
Ի՞նչ են ուզում Շմայսից լրատվամիջոցները...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet