Դեդ Հասանը օգտակար է եղել հայերին. Shamshyan.com-ի հետ զրույցում ասել է գրող, հրապարակախոս Սերգեյ Գալոյանը, ով գրքեր է հրատարակել քրեական աշխարհի հեղինակությունների մասին: «Նա պայքարել է շուկաներում ադրբեջանցիների դեմ, իսկ հատկապես Մոսկվայի շուկաներում այդ հարցն արյունահեղ պատերազմներ էր առաջացնում: Հայաստանում Դեդ հասանը հայերին օգնել է ֆինանսապես, նյութապես»,-հավելել է Սերգեյ Գալոյանը: