▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հյուրանոցային բիզնեսը խորը ճգնաժամի մեջ է. «168 ժամ»

«2014 թ–ի վերջին Հայաստոնւմ հաշվվել է 268 հյուրանոց և հյուրանոցային հանգրվան, որից 89–ը՝ Երևանում։ ԱՎԾ տվյալներով՝ 2013–ի համեմատ հյուրանոցների թիվը աճել է 39-ով կամ 17 տոկոսով։ Սակայն հյուրանոցների և հյուրանոցային հանգրվանների աճի ֆոնին բավականին տաօրինակ է դիտվում ոլորտի հասույթի կտրուկ անկումը։ Այսպես, 2014–ին ՀՀ հյուրանոցային տնտեսության ոլորտի հասույթը կազմել է 24.9 մլրդ դրամ՝ 2013–ի 51.3 մլրդ դրամի դիմաց։ Եկամուտները կիսով չափ կրճատվել են։ Համեմատության համար նշենք, որ 2013-ին հյուրանոցային տնտեսության հասույթը աստղաբաշխական աճ է ունեցել։ 

 

Հանրապետության մասշտաբով հյուրանոցային տնտեսության հասույթն աճել էր 2.6 անգամ (19.5 միլիարդ դրամից հասնելով 51.3 մլրդ դրամի)։ Ընդ որում, նույն պաշտոնական վիճակագրության համաձայն 2014–ին ունեցել ենք զբոսաշրջիկների 11.3 տոկոս աճ՝ 2013–ի համեմատ, իսկ հյուրանոցային ծառայությունների գնանկում նախորդ տարվա ընթացքում չի գրանցվել։ Այսինքն հյուրանոցային բիզնեսի եկամտաբերության անկումը բացատրելը բավականին բարդ է»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее