▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրայր Թովմասյանի պաշտոնից գնալը բացառություն չէր, նրա լինելն էր բացառություն

Հայաստանը նախարարի պաշտոնից Հրայր Թովմասյան է հանում: Հիշե՛ք՝ ում եք հանում ու նայե՛ք՝ ումեր եք շարում: Եթե նույնիսկ ինքն է խնդրել, միևնույն է, հիշե՛ք՝ ում եք հանում: Երբ տանը երեխեքին ստիպեք լավ սովորել, սպիտակ մարդ դառնալ, լինել բոլորից գրագետ, բոլորից ճկուն ու մի մակարդակ ավել, հիշե՛ք ում եք հանում:

Վաճառե՛ք հեռուստացույցը, որովհետև այն հակասելու է այն ամենին, ինչ փորձելու եք ստիպել ձեր երեխաներին: Հեռուստացույց պահեք միայն ձեր ննջարանում, ձեր համար, որ նայեք ձեր նմաններին ու ձեզ շատ զգաք: Իսկ հրայրթովմասյանների բացակայությունն ավելի ուշ կզգաք, որովհետև նրա գնալը չէր բացառություն, նրա լինելն էր բացառություն. իսկ դա չէր կարող ընդունելի լինել քաղաքակրթական մակարդակում մեկ աստիճան ցածր գտնվող իշխանավորների ու ընդդիմադիրների համար:

Գեղամ Ասլամազյան

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հովհաննես Մանուկյանին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար նշանակելու մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее