▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրաշալի երկնային շոու` նոյեմբեր-հունվար ամիսներին

ԻՍՈՆ գիսավորը, որին հաճախ անվանում են «դարի գիսավոր», արդեն անզեն աչքով տեսանելի է, ինչպես հաղորդում են մի շարք սիրող աստղագետներ, ովքեր հաջողացրել են այն նկատել երկնակամարում: Ըստ որոշ հաղորդումների, մոտենում է մի հրաշալի երկնային շոու, որին Երկրի բնակիչները ականատես կլինեն նոյեմբեր-հունվար ամիսներին:

2012 թ. սեպտեմբերի 21-ին սիրող աստղագետների կողմից գիսավորի հայտնաբերվելուց անմիջապես հետո հաշվարկները ցույց տվեցին, որ այն իր ամենապայծառ վիճակում` Արեգակի մոտով անցնելիս, կարող է գերազանցել նույնիսկ լիալուսնին, սակայն այնուհետև գիսավորի պայծառության աճը տեղի չունեցավ այդ կանխատեսումներին համապատասխան: Այն շարժվում է առավելագույնը 380 կմ/վրկ արագությամբ և նոյեմբերի 28-ին սպասվում է նրա անցումը արևամերձ կետով: Այդ դիրքում այն գտնվելու է Արեգակին չափազանց մոտ` մակերևույթից ընդամենը 1.2 մլն կմ հեռավորության վրա (հիշեցնենք, որ Երկիր-Արեգակ հեռավորությունն է 150 մլն կմ) և ամենապայծառը կլինի, և դրանից 2 շաբաթ առաջ գիսավորը հանկարծ ակտիվության բռնկում ցուցաբերեց, ինչը ստիպեց նորից խոսել նրա սպասվող արտառոց պայծառության մասին: Այս գիսավորին անվանում են նաև Ծննդյան տոների նվեր, քանի որ Երկրի մոտով (մոտ 60 մլն կմ) նրա անցումը սպասվում է դեկտեմբերի 26-ին, իհարկե եթե գիսավորը մինչ այդ կարողանա հաղթահարել Արեգակի ձգողությունը և շարունակի իր ճանապարհը:



Հայկական աստղագիտական ընկերություն

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее