Մի բան չեմ կարողանում անկեղծորեն հասկանալ, երբ մարդիկ ասում են, վայ դարձար կուսակացկան՝ ազատությունդ կորցրեցիր: Հասկանում եմ ինչի մասին են խոսում, բայց առանց ձեւեր թափելու՝ այնքան խորթ է ինձ նման մոտեցումն ազատության խնդրին, որ նույնիսկ դժվարանում եմ բացատրել մարդկանց, թե ինչ աստիճանի համաձայն չեմ: Ես ազատոթյունը ճանաչում եմ որպես մարդկային ներքին հոգեբանական որակ, որը հնարավոր չէ սահմանափակել որեւէ արտաքին գործոնով: Դա մարդու ներքին անկաշկանդվածությունն է, կարեւոր պահերին անաչառ լինելու կարողությունը եւ այլն, եւ այլն: Կուսակցությունն ի՞նչ է, որ կարողանա մարդուն փոխել: Նույն հաջողությամբ կարելի է ասել, որ մարդու ազատությունը սահմանափակում են պետոյթյունը, համալսարանը, ընտանիքը՝ ցանկացած հասարակական հաստատություն: Դե եկեք հրաժարվենք քաղաքացիությունից, կրթությունից, ամուսնանալուց: Ընդ որում դրանք կուսակցության համեմատ շատ ավելի հզոր գործոններ են: Բայց որքան էլ դրանք արտաքին ազատությունը սահմանափակեն մարդու, մենք գտնում ենք չէ՞ տարբերակներ, որպեսզի պահպանվի մեր ներքին ազատությունն ու միաժամանակ չվերածվենք ապասոցիալական էակների: Ի վերջո մարդ որքան ցածր կարծիքի պիտի լինի իր ներքին կարողությունների մասին, որ մտածի, թե կակոյ-նիբուձ կուսակցական պատկանելիություն կարող է իրեն զրկել ազատությունից: Կներես, բայց ուրեմն ի սկզբան անազատ ես, եղբայր կամ քույր: Ազատության արքայությունն այս աշխաչհից չէ՝ նոր չի ասված: )
Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանի գրառումը
Ֆեյսբուք