▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրաչյա Հարությունյանին սնունդ են ուղարկում. a1plus.am

a1plus.am-ը գրում է, որ նույնիսկ հեռախոսով հարազատներին չի հաջողվում խոսել անցյալ տարվա հուլիսի 13-ից Պոդոլսկի մոտ տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով 18 մարդու մահվան մեջ մեղադրվող Հրաչյա Հարությունյանի հետ։

Նրա աղջիկը՝ Լիլիթ Հարությունյանը, հայտնել է, որ Մոսկվայում՝ քրեակատարողական հիմնարկում խիստ հսկողություն է սահմանված եւ սպասում են գործով առաջին դատական նիստին։ Այն տեղի կունենա մարտի 14-ին։

Հրաչյա Հարությունյանի ընտանիքի անդամները սնունդ եւ հագուստ են ուղարկում նրան։ Վերջին անգամ ծանրոցը ուղարկել են հունվար ամսին։ Այն կալանավայր են հասցնում Հարությունյանների հարազատները, սակայն նրանք էլ երբեք չեն տեսել հայ վարորդին։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее