▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրաչյա Հարությունյանը լուրջ կոտրվածքներ ունի

 

Այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ Հրաչյա Հարությունյանի հարազատները 168.am-ի հարցին, թե պետությունից ի՞նչ քայլեր եք ակնկալում, Հրաչյա Հարությունյանի եղբոր որդին՝ Արթուր Հարությունյանը պատասխանել է. «Առաջին՝ չպետք է թողնեն, որ  իրենց երկրի քաղաքացուն ոտնհարեն: Ինձ ոչինչ չի հետաքրքրում: Եթե մեղավոր է, պատիժը թող կրի՝ խնդիր չկա:

Ուղղակի նախ ինքը պիտի ապաքինվի, առողջանա, գիտակցի՝ ինչ է եղել, որպեսզի կարողանա պատմել, բացատրել իրավիճակը: Ի վերջո, կարողանա ինքն իրեն արդարեցնել: Ինքն ի վիճակի չէ ոչ մի բանի»:

Նա 168.am-ի հետ զրույցում հայտարարել է, թե ստույգ տեղեկություններ ունի այն մասին, որ Հրաչյա Հարությունյանի մոտ լուրջ կոտրվածքներ կան: «Ունեմ ստույգ ինֆորմացիա, որ ինքն ունի կրծքավանդակի սալջարդ, ունի ոտքի լուրջ վնասվածք, նույնիսկ տիրապետում եմ ինֆորմացիայի, որ թևն է կոտրված: Իրեն որ տանում են, անում են հատուկ դեղերի, ցավազրկողների միջոցով: Իսկ դա արդեն ոչ մարդկային արարք է»,- ասել է Արթուր Հարությունյանը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее