Հայաստանի ժամանակակից արվեստների միության նախագահը շարունակում է զարմացնել բոլորին։ Մեր հարցին, թե ի՞նչ խնդիրներ ունի ՀԺԱՄ նախագահ Մանուկ Նիգոյանը Կիմա Եղիազարյանի, Մարինե Պետրոսյանի և Լևոն Մութաֆյանի հետ նա պատասխանեց այսպես․
Ինձ ոչնչացնել չեն կարող ո՛չ Մարինե Պետրոսյանը, ո՛չ Լևոն Մութաֆյանը և ո՛չ էլ Կիմա Եղիազարյանը: Նրանք շատ փոքր ու խղճուկ են այդ ամենը իրականացնելու համար։
Եթե նկատել եք բոլորի մեջ կա մի ընդհանրություն, կյանքում առանձնապես ոչ մի լուրջ հաջողություն չգրանցած, արդեն վաղուց թոշակի անցած մարդիկ։ Լևոն Մութաֆյանի նման արարքների դրդապատճառները չեմ կարողանում ինքս հասկանալ, մի հարցազրույցի ժամանակ ասացի միգուցե դա նրա ողջ կյանքում հասարակության մի ստվար զանգվածին աբիժնիկ լինելու հետևանք է, բայց ոչ, արմատները շատ ավելի խորն են: Կիմա Եղիազարյանի նկատմամբ հակակրանքիս ու մեր մեջ եղած վատ հարաբերությունների մասին պարզեք հենց իրենից եթե իհարկե անկեղծ ու ճիշտ նկարագրի պատճառը ապա կհասկանաք, որ իմ մեղավորությունը բնավ չկա, իսկ ինչ վերաբերվում է Մարինե Պետրոսյանին, քավ լիցի ով է նա, մարդ ով ծնվել է մի նպատակով, պախարակել, խեղաթյուրել, ոտնատակ տալ հայ գրականությունն ու վերջնականապես հիասթափեցնել հայ ընթերցողին, նման մարդու ես չեմ կարող հարգել ու երևի մեր հարաբերությունների հիմքում այդ պատճառներն են ընկած:
Ինչի իմ դեմ դուրս չի եկել ոչ մի լուրջ ու ծանրակշիռ մտավորական, ասեմ ավելին եթե հարցնես նրանք բոլորն են իմ կողմից ու հարգում են ինձ, որովհետեև նրանք ունեն իրենց դերը որը և ես եմ հարգում, իսկ դեր չունեցող ու դեր ունեցող մարդկանց պատիվը գետնով տվողները արժանի չեն հարգանքիս:
Նյութը Asekose.am-ին է ուղարկել Արմենուհի Ալեքսանյանը