▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիմա հասկանու՞մ եք, գոնե, թե ինչով է օլիգարխիան վատ

Էս չինովնիկներին, պատգամավորներից շատերին ինչքան ուզում էս ասա, որ օլիգարխիան վատ բան է, վատ, ու շատ վատ, որովհետև հարուստը, ում ձեռքում է կենտրոնացած երկրի տնտեսական ռեսուրսների մի մասը և ունի դրանց նկատմամբ մոնոպոլ "իրավունք" ու, միևնույն ժամանակ, փոխում, ուղղորդում կամ ընդունում է պետական կառավարման ընթացքը, լրջորեն ազդում է քաղաքական որոշումների վրա կամ կայացնում է քաղաքական որոշումներ, չի կարող դրական ազդեցություն ունենալ սոցիալ-տնտեսական, ինչպես նաև՝ քաղաքական իրավիճակի վրա, որովհետև նա հիմնականում և առավելապես մտածելու է իր ռեսուրսների ամրապնդման ու դրանց ընդլայնման մասին: Այդպիսով, հասարակ մարդիկ աստիճանաբար կորցնում են հանրային բարիքներից օգտվելու տարրական պայմաններից ու իրավունքից (լիբերալիստական մոտեցում): Այսքանից հետո, էլ ի՞նչ աշխատատեղ, եթե այդ մարդը մոնոպոլիզացրել է պետության կարևորագույն ռեսուրսները, մինչդեռ այդ ռեսուրսները կարող էին գոնե որոշակի համամասնությամբ բաշխվել հանրության մեջ (դիստրիբյուտիվ քաղաքականություն), և սա հենց պետության կարևորագույն ֆունկցիաներից է, ինչին խոչընդոտում է օլիգարխիան: 2500 տարի առաջ նույնիսկ մարդիկ հասկանում էին, որ օլիգարխիան հասարակության, պետության զարգացման համար լրջագույն խոչընդոտ է, դրա համար էլ Արիստոտելը պատգամել է, որ այն կառավարման ՎԱՏ ՁԵՎ է: Հիմա հասկանու՞մ եք, գոնե, թե ինչով է օլիգարխիան վատ: Եվ հետո, օլիգարխիան ու գործարարը տարբեր բաներ են, դուք լավ չեք հասկանում իմաստները:

Արման Սահակյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее