▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ-ի ռուսական ռազմաբազայում նոր անօդաչու թռչող սարք է փորձարկվում

Հայաստանում տեղկայված ռուսական ռազմաբազայի զինծառայողները փորձարկում եմ նոր՝ «Наводчик-2» անօդաչու թռչող սարքը: Այս մասին հաղորդում է «ИТАР-ТАСС»-ը՝ հղում անելով է Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությանը:

Անօդաչու թռչող սարքը կիրառվում է օդային հետախուզության և ռադիոէլեկտրոնային ճնշման նպատակով: Այն  ի զորու են կատարել մարտական առաջադրանքներ՝ օրվա ցանկացած ժամի և կարող է «նկատել» անգամ քողարկված թշնամուն:

«Наводчик-2»-ի առավելագույն արագությունը 120 կմ/ժ է, թռիչքի բարձրությունը՝  շուրջ 3000 մետր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее