▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերիք է բանակն ու խրամատը «ֆեյշն պոդիում» սարքեք

Տո դե էս ինչ եք անում է: Նայում եմ՝ Հովիկ Աբրահամյանը գնացել է սահման /բլյա բլյա բլյա/ զինվորների հետ նկարվելու համար: Հերիք չի՞, չեմ հասկանում, բանակն ու խրամատը սարքել եք ձեզ համար ֆեյշն պոդիում: 

Մի օր հայրենիքի զինվորը «չեստ տված» քայլում է Խաչիկ Ասրյանի դիմաց ու խրատներ լսում, մյուս օրը վարչապետն է իրան չբռնող համազգեստով տիկին նախարարների հետ խրամատներով անցնում կարմիր գորգի վրայով Օսկարի գնացող հեռուստաաստղի դեմքով, հիմա էլ Աժ նախագահն է իրեն գցել «վտանգների գիրկը», բա հո հետ չէ՞ր մնալու:

Համոզված եմ՝ պաշտպանության նախարարը ամսվա էս գլխից էն գլուխը առաջին գծում իրական գործ է անում. դեռ չեմ տեսել, որ թիթիզ սյուժեներ սարքի ու թիվիով ֆիքստուլանա: Ուրեմն գործ է անում: Դու՞ք ինչ բանի եք, բարձրագու՛յն տղերք, չեք տեսնու՞մ, որ ձեր արածը սիրուն չի:

Անկախ Հայաստան ֆեյսբուքյան խումբ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее