▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայոց բանակի 22 ամյակի ամենամեծ նվերը՝ Արմենի 9-յակի սխրանքը

Յուրաքանչյուր հայ քաղաքացու հարցրեք ինչ է «Բանակ» -ը և նա կասի` որ դա մեր հայ զինվորն է, զորանոցն է ու զորախաղերը, պատվո պահակախումբը, շքերթն ու երդման արարողությունը, ինչպես նաև կասի, որ 1992 թ. հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» արդեն պատմական դարձած որոշումը՝ դրանով իսկ ամբողջ աշխարհին տեղեկացնելով Հայոց Ազգային բանակի ստեղծման մասին:

Եվ ահա ամեն տարի մենք մեծ շուքով նշում ենք այս տոնը. Ինչ վերաբերվում է այս տարվա բանակի օրվանը ապա նա տարբերվում է բոլոր տարիներից: Այս տոնից ընդամենը մի քանի օր առաջ Ղարաբաղում մեր հայ տղաները իրենց սերժանտի գլխավորությամբ այնպիսի նվեր մատուցեցին հայ բանակին, որ անմահացրին Հայոց Բանակի 22-ամյակը: Իհարկե մենք բոլորս հասկանում ենք, որ սա զուգադիպություն էր, բայց այս զուգադիպության մեջ մեծ խորհուրդ կա: Այս տղաները Հայոց բանակի ստեղծման օրվանից 22 տարի անց ապացուցեցին, որ մեր բանակը անհաղթելի է:
Արմեն Հովհաննիսյանին իր ընկերների հետ միասին Փառք:

Ձեր գործած սխրանքը անմահացրեց Հայոց բանակի 22-ամյակը, Դուք նոր դրական էմոցիա հաղորդեցիք մեր մատաղ սերնդին:

 

Կարեն Թումանյան

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее