▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայկական մանրանկարչություն» մանուկների համար

Մանուկների համար արդեն թողարկվել է «Հայկական մանրանկարչություն» գունավորիր ինքդ ալբոմը, որում տեղ են գտել հայկական ձեռագրերից վերցված մանրանկարների հիմքով ստեղծված գծապատկերներ:
Հայկական մանրանկարչության հիմքով թողարկվող ալբոմները նպաստելու են երեխաների ստեղծագործական կարողությունների զարգացմանը, գեղագիտական ճաշակի ձևավորմանը:
Ալբոմը կազմվել է ակնաբուժական, մանկավարժական և հոգեբանական ամենատարբեր հարցերի ու մոտեցումների ուսումնասիրությունների հիմքով: 
Այս ալբոմը կարող է հանդիսանալ լավագույն նվերը մեր փոքրիկների համար, որի միջոցով նրանք հաղորդակից կլինեն հայկական մշակույթի գանձերին: 
Շուտով այն կկարողանաք գնել հանրապետության տարբեր խանութներում և վաճառակետերում:

 

 

 

 

 

 


Աղբյուր` Adele-բարեգործական մշտական գործող ցուցահանդես

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее