▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական համարանիշներով Ռուսաստան գնալուց լավ ամրացրեք դրանք

Նոր բիզնես ՌԴ-ում... 

Հետաքրքիր մի պատմության ականատես եղա վերջերս Մոսկվայում գտնվելու օրերին: Բարեկամներիցս մեկն իր մեքենայով գնացել էր ՌԴ ու տհաճ իրավիճակում հայտնվել: Առևտրի կենտրոններից մեկի մոտ կայանելուց հետ գնացել էր գնումների ու երբ վերադարձել էր, հայտնաբերել էր, որ համարանիշերից մեկը տեղում չէ, իսկ ապակուն դրված է մի թղթի կտոր վրան անհայտ հեռախոսահամար:

Զանգահարել էր այդ համարով պատասխանել էր մի անհայտ տղամադ և հայտնել, եթե ուզում եք հետ ստանալ Ձեր մեքենայի համարանիշն ապա պետք է այդ համարին փոխանցեն 15000 ռուբլի գումար համառակ դեպքում հետ չեն ստանա այն:

Բնականաբար առանց համարանիշի չեր կարող մեքենան վարել և ստիպված վճարել էին պահանջվող 15000 ռուբլին ու հայտնել էին տեղը: 

Հետո ինձ ասացին, որ այսպես փող կորզելը հայերից համատարած բնույթ է կրում: Այնպես որ հարգելի ՀՀ քաղաքացիներ Ձեր սեփական մեքենայով ՌԴ գնալուց առաջ լավ ամրացրեք համարանիշերը, որ տհաճ իրավիճակում չհայտնվեք:

Վանիկ Էլիզբարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее