▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական երաժշտություն՝ Նյու Յորքի թանգարանում

Հունվարի 22-ին Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում  կներկայացվի հայ դասական  եկեղեցական երաժշտություն:  Այս մասին գրում է yerakouyn.am-ը՝ հղում անելով ArmenianWeekly-ին:

Բրիտանական The Hilliard Ensemble վոկալ քառյակը ներկայացնելու է «Արխանկեոս, երաժշտության հազարամյակը» ծրագիրը: Ծրագիրը ներառում է նաև  ժամանակակից հայկական հատվածներ, ինչպես՝ «Ով զարմանալի», «Ամեն, հայր սուրբ», «Սուրբ Տեր Զօրութեանց» և այլ ստեղծագործություններ:

The Hilliard Ensemble քառյակը երկար տարիների բարեկամական կապ ունի Հայաստանի եւ հայկական երաժշտության հետ: 2004-ին Հայաստանիու  ձայնագրվել է Կոմիտասի մշակումով շարականների կատարումը հայ երաժիշտների հետ:

Ձայնագրությունները իրականացված են 13-րդ դարում կառուցվուած Սաղմոսավանքում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее