▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայերի հետ կապված վատ նշան չկա`նույնիսկ, եթե հայի ձեռքում ջահը հանգչում է՝ փողի նշան է

Հայտնի հաղորդավարուհի Թինա Կանդելակին, արձագանքելով երեկվաքնից համացանցում տարածված լուրին, ըստ որի Օլիմպիական կրակը, որ տանում էր հայազգի լողորդ Շավարշ Կարապետյանը, հանգել է,  Twitter-ում  գրել է. «Հիշեք՝ հայերի հետ կապված վատ նշան չկա։ Նույնիսկ եթե հայի ձեռքում ջահը հանգչում է՝ փողի նշան է»։
Ի դեպ, երեկվանից համացանցում ռուսները խոսում են Շավարշ Կարապետյանի մասին ու հիշում նրա հերոսական պատմությունը, երբ Երևանյան լիճ ընկած տրոլեյբուսից  հայտնի լողորդը տասնյակ մարդկանց փրկեց: 

Նշենք, որ այս առիթով  գրառում է կատարել նաև բլոգեր Տիգրան Քոչարյանը` նշելով. Ցավում եմ, որ երկիրս չի կարողանում արժանիորեն գնահատել մեր ժամանակների Հերոսին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее