▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստան ներմուծվող ռուսական գազի գինը կհամապատասխանեցվի Ռուսաստանի ներքին գներին

Ի հեճուկս ապոկալիպտիկի ու հոռետեսական կանխատեսումների ու այս ռուսաֆոբական հիստերիկ ալիքը հրահրողների պնդումների` արդեն իսկ հայտնի է խիստ կարևոր ու լավ լուր՝ Պուտինի այցի հետ կապված:


Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը դեկտեմբերի 2-ին կստորագրի «ՀայՌուսգազարդի» 20%-ի ձեռքերման պայմանագիրը. այս մասին «Հրազդանի ջէկ» 5-րդ էներգաբլոկի բացման արարողությանը հայտարարեց «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլերը: Նա նաև հայտարարեց, որ դեկտեմբերի 2-ին Երևանում կստորագրվի Հայաստան առաքվող գազի գնի նոր պայմանագիրը: Գազի գինը կհամապատասխանի Ռուսաստանի ներքին գներին:

Մեր մեջ ասած, էդ 20 տոկոսն ինձ թվում է` վաղուց էին վաճառել, ուղղակի դեմքերն են փրկում այս կերպով, իսկ այ այն փաստը, որ գազը սկսելու ենք ստանալ Ռուսաստանի ներքին գներով, իսկ մաքսատուրքը վերանալու ՄՄ մտնելուց հետո, անկասկած, գերազանց լուր է, ու պետք է հետամուտ լինել, որպեսզի օր առաջ իջեցնեն սպառվող գազի ու էլեկտրաէներգիայի սակագները:

 

Գեղամ Ասլամազյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее