▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը ևս մեկ նամակ է գրել հարազատներին

armday.com-ը գրում է, որ արդեն 8 ամիս գերության մեջ գտնվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի ընտանիքը երկու օր առաջ փոխանցել էր նամակներ: Հինգշաբթի Ինջիղուլյանների  ընտանիքին ընդունել են Կարմիր Խաչի Երևանյան գրասենյակում և փոխանցեցին արդեն ստացված նամակները:

-Երեկ երեկոյան զանգահարեցին և ասեցին որ այցելել են Հակոբին , բայց այսօր հրավիրեցին Կարմիր Խաչի Երևանյան գրասենյակ, պատմել է  Հակոբ Ինջիղուլյանի մայրը՝ Գայանե Ինջիղուլյանն ու ավելացրել, - Սա արդեն հերթական վեցերորդ նամակն է , որ փոխանակվում ենք : Նամակի բովանդակությունը նույնն է որում կրկին ասում է որ ամենինչ լավ կլինի ուղակի խնդրում եմ սպասեք մի փոքր, այս կարոտը երկար չի տևի ամենինչ կվերջանա: Մեզ էլ փոխանցեցին , որ Հակոբը լավ է զգում իրեն , բավարարված է անհրաժեշտ պարագաներով: Հաստատեցին այն փաստը, որ ՄԱԿ-ի գրասենյակից այցելել են իրեն բայց չմանրամասնեցին խոսակցության բնույթը և ասեցին որ երրորդ երկիր տեղափոխելու ուղղությամբ ոչմի նորություն չունեն: Ասեցին նաև որ եթե այդպես լինի այս գործընթացը հնարավոր է երկար տևի , բայց այս ընթացքում Կարմիր Խաչի ներկայացուցիչները մշտապես կարող են այցելել, տեղեկանալ և նամակներ փոխանակել:

Հիշեցնենք , որ 2013-ի օգոստոսի 7-8 գիշերը ՀՀ զինված ուժերի զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը  առաջնագծում զինվորական ծառայություն կատարելու ժամանակ  ,  վատ տեսանելիության պատճառով , տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով հայտնվել էր հակառակորսի կողմից վերահսկվող տարածքում:

Այս ընթացքում ադրբեջանական կողմը խախտելով միջազգային պայմանավորվածությունը (մասնավորապես գերիների և պատանդների Ժնևյան կոնվենցիայով սահմանված օրենքը)  երկու անգամ կազմակերպել  է շինծու հարցազրույց Հակոբ Ինջիղուլյանի հետ :

ՀՀ ՊՆ -ն հաստատել է,  որ Հակոբ Ինջիղուլյանը  բացառությամբ մոլորվելու պատճառով է հայտնվել հակառակորդի սահմանում և  վերադարձից հետո նա չի ենթարկվի պատասխանատվության:

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее