Ինչքան էլ քննադատեն Խորհրդային Միությունը, սակայն այդ պետության մեջ մի բան հրաշալի էր կազմակերպված՝ Հաղթանակածի հոգեբանությունը, որ այն երկիրը որում մենք ապրում ենք Հաղթել է մարդկության ամենամեծ չարիքին՝ ֆաշիզմին: Հիշում եմ, մեր մանուկ եղած ժամանակ, ինչպես էին մեզ համոզել, որ Սովետմիությունն է միայն հաղթանակը կերտել, ու որ Երկրորդ Համաշխարհային պատերազմը ավարտվել է Մայիսի իննին /այդ հետո մենք պետք է իմանայինք, որ համաշխարհային պատերազմի ավարտը մի քանի ամսի հետո էր, այն էլ ԱՄՆ-ի ճապոնիայի նկատմամբ տարած հաղթանակով/: Բայց կայֆ էր, որ մեզ այս սրահից այն սրահն էին տանում, որպեսզի պատերազմի վետերանների առջև ասմունքեինք ու պապիկներին ուրախացնեինք, որ մենք իրենց գործի շարունակողն ենք: <Պարում էինք այնպես ուժգին այնպես թափոմ՝ շռնդալից....> սա էլ իմ ռեպերտուարի վերջին բանաստեղծությունն էր, որից հետո պապիկները սկսում էին արտասվել ...
Առաքել Սեմիրջյանի գրառումը
Ֆեյսբուք