Հաղարծինի վանքի դիմաց աճող հսկա ընկուզենին, որի այրված լուսանկարները արագորեն տարածվեցին համացանցում ապրիլի 24-ին, ամբողջությամբ չի այրվել. արդեն հստակ երևում են կանաչ շիվերը, ինչը նշանակում է, որ ընկուզենին կապրի: Այդ մասին «168.am»–ին պատմել է Հաղարծնի վանահայր հայր Արիստակեսը։ Նրա խոսքերով, դեպքը տեղի է ունեցել մոտ 3 շաբաթ առաջ (ապրիլ ամսվա սկզբին): «Ինչ-որ մարդիկ գիշերը ժամը 3-ի սահմաններում եկել են, մոմ են վառել ընկուզենու վրա և հեռացել: Առավոտյան 6-ի սահմաններում պահակները տեսել են` ինչպես է այրվում այն և անմիջապես մարել են կրակը», – պատմել է հայր Արիստակեսը: Հոգևորականը բացառել է դիտավորմամբ ծառն այրելու հնարավորությունը. ըստ նրա, կատարվածն անփությության հետևանք է։
Հաղարծինի այրված ընկուզենին կապրի ու կծաղկի. այրվելը դիտավորության հետևանք չէր
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet