Հանրապետության 3-րդ քաղաքում մանկական նյարդաբան չունենք:Մի բժիշկ է միայն, էն էլ գնացել է վերապատրաստման: Ես կարծում եմ,որ սա ոչ թե ճիշտ չի,այլ անոռուգլուխ պետության արդյունք է: Մի ստից կոնսուլտացիայի համար ամբողջ մարզով վեր ենք կենում հասնում Երևան: Թե ինչ գումարներ է նստում ու արդյոք ամեն ոք ունի էդ գումարները կարող եք ինքներդ պատկերացնել: Ինձ վրա դա նստեց մոտ 100 հազար: Էն առումով,որ եթե մեզ մոտ ունենայինք նյարդաբան,ես ստիպված չէի փակի իմ խանութը ու աստված գիտի թե ինչքան վնաս եղավ: Տաքսիով չէի հասնի Երևան, ամբողջ օրը տաքսին չէի թողնի իմ տրամադրության տակ,որ եթե անալիզ կամ մի ուրիշ բան պետք լինի,արագ անեմ.... ու մնացած մանր մունր ծախսերը,երբ բալիկիդ հետ Երևան ես գնում ու որոշում ես` առիթ ա,ուրախացնեմ երեխայիս:
Էլ չեմ ասում, եթե անհապաղ օգնություն է հարկավոր:Երեխան մոտ 4 ժամ մեքենայում է անց կացնում;
Սա,երբ կարողանում ես գումարը հայթհայթել ու տեր կանգնես փոքրիկիդ;
Իսկ եթե դեպքը լուրջ է ու գումար չունե՞ս:Կամ էդքան էլ լուրջ բան չկա,բայց էլի գումար չկա` գնաս հասնես Երևան,որ սիրտդ հանգստանա:
Հ.Գ.Վախենում եմ պարզել,թե քանի մանկական նյարդաբան կա մայրաքաղաքում:
Գրառումը` anushanahit բլոգից