▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրապետական մեծամասնությունը «չորով» մերժեց ընդդիմությանը

ԱԺ ոչ իշխանական ուժերի կողմից «գազային պայմանագրերի» հետ կապված հարցերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ առաջարկությունը ԱԺ–ն մերժեց 44 կողմ, 58 դեմ և 3 ձեռնպահ ձայներով:
Սա կանխատեսելի քվեարկություն էր։
Նախ, հայ–ռուսական ցանկացած համաձայնության ստվերն այնքան մեծ է, որ իշխանությունն, որպես կանոն, խուսափում է նման հարցերի հրապարակային քննարկումից. մի կողմից՝ ռուսները կարող են բարկանալ, մյուս կողմից՝ ընդդիմության բերանը «լեզու» է դրվելու, որովհետև դժվար, եթե չասեմ՝ անհնար է պատասխանել, թե ինչո՞ւ էր տևական ժամանակ ծածուկ պահվում գազի իրական գինը, ինչո՞ւ և ինչպե՞ս գոյացավ հսկայական այն պարտքը, որը ստիպեց Երևանին՝ գազային կապիտուլյացիայի գնալ Մոսկվայի առաջ։
Սակայն՝ եթե նույնիսկ ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունների միասնական նախագիծը վերաբերեր ավելի անմեղ հարցի, վստահաբար՝ մերժվելու էր։
Հանրապետական մեծամասնությունը պետք է ցույց տար, որ բնավ անհանգստացած չէ ոչ իշխանական ուժերի համախմբումից ու չի ընկրկելու։
Սա նաև անուղղակի պատասխան էր խորհրդարանական ընդդիմությանն, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը ներդրվելու է, Տիգրան Սարգսյանի կառավարությունը շարունակելու է աշխատել և այլն։
Հանրապետական մեծամասնությունն ընդդիմությանը մղում է ավելի արմատական գործողությունների՝ թերևս վստահ լիելով, որ այսօրվա ընդդիմությունը նման ռեսուրս չունի։
Գնդակն ընդդիմության դաշտում է. այն կուղարկվի մրցակցի, թե՞ սեփական դարպասը՝ ցույց կտա ժամանակը…

Սուրեն Սուրենյանց

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее