Ամերիկացի տուրիստը Հունաստանի հանգստյան գոտիներից մեկում լողալիս ութոտնուկի է բռնել, եփել և կերել:
Տուրիստ Լաբոս Հիդրասը նշել է, որ անձամբ է եփել ութոտնուկին, ավելացրել է լիմոն և լոլիկ: Եվ սա այն դեպքում, երբ մոտակա ռեստորաններից մեկի խոհարարը հրաժարվել է եփել տարօրինակ ծովային կենդանուն:
ԱՄՆ-ի քաղաքացին արդեն զղջացել է իր արարքի համար, սակայն նշել է, որ երկրորդ մարդն է, որ կարողացել է բռնել վերջույթների բացակայություն ունեցող ծովային այս կենդանուն:
Նման դեպք գրանցվել է 2008 թվականին` Ուելսում: