ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ, պատասխանելով բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանների կոպիտ և անպարկեշտ վարքին վերաբերող հարցին ասել է.
«Եթե դուք նկատի ունեք ոստիկանի համբույրը, ապա ասեմ, որ համբույրը շատ քնքուշ ու նուրբ բան էր: Անգամ այդ աղջիկը չէր զգացել, հետո էլ հայ աղջիկ է , ինչի եք դրա մասին անըդհատ խոսում, պետք չէ»,- նշել է Շուշան Պետրոսյանը, շեշտելով, որ քաղաքացիներն էլ միշտ պետք է հիշեն, որ ոստիկանն էլ հայ է և ՀՀ քաղաքացի:
Աժ պատգամավորն այդպես էլ որևէ կերպ չանդրադառնալով ոստիկանների վարքին, հավելել է.
«Ի վերջո գուցե այդ ոստիկանը նրա սիրած տղան է եղել, ինչ կա որ: Համբույրն ավելի լավ է, քան ծեծը»:
Տեսանյութը` epress.am-ի: