▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համատիրությունների աշխատանքներն ընթանում են առավել համակարգված և ակտիվ

Երևանի քաղաքապետի հանձնարարականով բոլոր վարչական շրջաններում համատիրությունների աշխատանքներն ընթանում են առավել համակարգված և ակտիվ։

 

«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն յուրաքանչյուր ամսվա 1-ից  15-ն ընկած ժամանակահատվածում համատիրությունները ներկայացնում են հաշվետվություններ։

Հաշվետվությունները կազմվում են յուրաքանչյուր շենքի համար առանձին և իրենց մեջ ներառում են նախորդ ամսվա ընթացքում կատարված աշխատանքների վրա ծախսված և հավաքագրված գումարների մասին տեղեկատվություն։

Դրանք փակցվում են շենքերի մուտքերում կամ վերելակներում տեղադրված հայտարարությունների տախտակների վրա՝ մեր համաքաղաքացիներին իրազեկելով, թե ինչպես են ծախսվում իրենց կողմից վճարած գումարները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее