▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համարյա բոլոր իշխանավորները տառապում են սկռելոզի ամենավերջին փուլով

Արա դե մեղք են էլի էս իշխանավորները, բա կարծում եք հեշտա՞ գիտակցաբար գնալ անձնազոհության հանուն ազգի: Բա կարծում եք հեշտա՞ կամովին լծվել մի աշխատանքի, որ առողջությանը նման վնաս է տալիս: Սկռելոզը շատ վատ հիվանդությունը և վերջին 1000 տարիների փորձը ցույց է տալիս որ այդ հիվանդությունը ուղիղ կապված է մարդու կարյերայի առաջխաղացման հետ: Չեք նկատե՞լ: Համարյա բոլոր իշխանավորները տառապում են սկռելոզի ամենավերջին փուլով: մոռանում են ով երբևէ ինչ է արել նրանց համար, մոռանում են նույնիսկ թե իրենք ով են եղել ժամանակին, մոռանում են ընկերներին, բարեկամներին, (չէ էդ մեկը մեկ մեկ հիշում են) ծանոթներին, հարևաններին, խոստումները... Հեշտա՞ կարծում եք նման ուղեղի մթագնածությամբ ապրելը:

Արշակ Զաքարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее