Ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանություններին: Սա հայտնի միտք է: Ինքս հավելում եմ՝ ամեն ժողովուրդ արժանի է իր ընդդիմությանը:
Այս երկու արժանիները համարյա ամբողջությամբ բնութագրում են մեզ՝ մեր ժողովրդին:
Եվ կարծում եմ ճիշտը ոչ թե այն է, որ անիմաստ ու անպտուղ քարկոծենք-ծաղրենք թե մեկին, թե մյուսին, այլ նրանց տեսնելով՝ տեսնենք-ճանաչենք ինքներս մեզ ու մտածենք, թե ինչ կերպ կկարողանանք փոխվել: