▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գրիգո'ր, դե հիմա խոսե', որ մենք մեր տգիտությունն իմանանք

 

...Գեղարդից գնացինք Գառնի:
Սարոյանը դիտեց վերականգնված հեթանոսական տաճարը: Հիացավ կատարված աշխատանքով:
— Կտեսնամ, որ հին հիշատակներ լավ կպահեք: Կարևոր է: Այդ մեր հիշողություն է, մեր ժառանգություն...
Ասացինք, որ այստեղ, Գառնիի մոտերքում ապրում է մի շատ հետաքրքիր մարդ, աստղաֆիզիկոս Գրիգոր Գուրզադյանը, որ ոչ միայն գիտնական է, այլև նկարիչ, արվեստի, գրականության սիրահար:
—Շատ կուզեմ տեսնալ այդ մարդ, երթանք, շուտ երթանք անոր քով...
Գուրզադյանի սենյակների պատերին պաստառներ են, իր գործերը: Սկսեց մեկ առ մեկ ուշադրությամբ դիտել: Հատկապես շատ հավանեց մի կտավը.
— Հիանալի է, անոր մեջ ամբողջ տիեզերքի պատկերը կա...
Հետո Սարոյանը սուզվեց բազկաթոռի մեջ ու դիմեց Գուրզադյանին.
—Դե հիմա խոսե, որ մենք մեր տգիտություն իմանանք:
Գուրզադյանը մի շատ հետաքրքիր զրույց սկսեց տիեզերքի, նյութի հատկությունների ու ձևերի մասին: Դժվարանում եմ հիմա մանրամասնորեն վերականգնել այդ զրույցը, հիշում եմ սակայն, որ Սարոյանին շատ հետաքրքրեց հատկապես այն, որ մարդկային մարմնի բջիջն ու անօրգանական նյութը, ասենք մետաղը, նույն տարրերից են բաղկացած, բայց մարդկային մարմնի բջիջը միլիոնավոր տարիների ընթացքում ձեռք է բերել որոշում կայացնելու հատկություն, իսկ անօրգանական նյութը՝ ոչ...
Գուրզադյանը իր խոսքը հասկանալի դարձնելու համար պատկերներով էր խոսում, ասում, որ եթե մարդը նույն խնձորի ծառը դիտի գարնանը, ամռանը, ձմռանը, կարող է այն տպավորությունը ստանալ, թե դրանք տարբեր ծառեր են: Տիեզերքում նյութն էլ է այդպես. նյութի տարբեր վիճակներ կան, և կգա ժամանակ, որ նյութի այսօրվա ձևը կփոխվի մի այլ ձևի, հետևաբար կյանքի մեր ճանաչած ձևը հարատև չէ...
—Մենք մեր տգիտությամբ երջանիկ ենք,— միջամտեց Սարոյանը,— մեր տգիտություն մեզի կպահե...
— Այդ ամենի մասին մտածելով,— ես հաճախ գիշերներով չեմ քնում...
— Է, ես այդ ամենը չեմ գիտեր, բայց ես ալ չեմ քնիր... Եթե դուն թիվերով, ֆորմուլներով կքննես այդ ամենը, ապա մենք ՝գրողներս, նույն խորհուրդը զգացմունքով կքննենք... Բայց մենք բախտավոր ենք: Երբ ես աղվոր բան մը կգրեմ, բախտավոր կըլլամ: Այն մարդ, որ Գեղարդը փորեց, ավարտելեն վերջ բախտավոր եղավ: Քու գործ ուրիշ է, քու գործ վերջ չունի, քու գործ ծանր է...
Գուրզադյանի գրասեղանին Նարեկացու Մատյանը տեսավ.
— Քիչ մը կարդա...
Կարդաց:
—Թեև աշխարհաբար է, բայց դարձյալ հիանալի է: Նարեկացին երկուքս ալ կհասկնանք: Ան ալ կխորհեր տիեզերքի, աշխրքի, Աստծու վրա, կուզեր Աստծուն հասնիլ, չէր կրնար ու կտառապիր, դուն ալ նույնը կընես, ատոր համար կտառապիս, գիշերները չես քնիր:
Նարեկացին մոտ է քեզի...
ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆԻ ,, ԲԱՐԻ ՀՍԿԱՆ,, գրքից

..Գեղարդից գնացինք Գառնի: Սարոյանը դիտեց վերականգնված հեթանոսական տաճարը: Հիացավ կատարված աշխատանքով:

-Կտեսնամ, որ հին հիշատակներ լավ կպահեք: Կարևոր է: Այդ մեր հիշողություն է, մեր ժառանգություն...Ասացինք, որ այստեղ, Գառնիի մոտերքում ապրում է մի շատ հետաքրքիր մարդ, աստղաֆիզիկոս Գրիգոր Գուրզադյանը, որ ոչ միայն գիտնական է, այլև նկարիչ, արվեստի, գրականության սիրահար:

-Շատ կուզեմ տեսնալ այդ մարդ, երթանք, շուտ երթանք անոր քով...Գուրզադյանի սենյակների պատերին պաստառներ են, իր գործերը: Սկսեց մեկ առ մեկ ուշադրությամբ դիտել: Հատկապես շատ հավանեց մի կտավը.

-Հիանալի է, անոր մեջ ամբողջ տիեզերքի պատկերը կա...Հետո Սարոյանը սուզվեց բազկաթոռի մեջ ու դիմեց Գուրզադյանին.

-Դե հիմա խոսե, որ մենք մեր տգիտություն իմանանք: Գուրզադյանը մի շատ հետաքրքիր զրույց սկսեց տիեզերքի, նյութի հատկությունների ու ձևերի մասին: Դժվարանում եմ հիմա մանրամասնորեն վերականգնել այդ զրույցը, հիշում եմ սակայն, որ Սարոյանին շատ հետաքրքրեց հատկապես այն, որ մարդկային մարմնի բջիջն ու անօրգանական նյութը, ասենք մետաղը, նույն տարրերից են բաղկացած, բայց մարդկային մարմնի բջիջը միլիոնավոր տարիների ընթացքում ձեռք է բերել որոշում կայացնելու հատկություն, իսկ անօրգանական նյութը՝ ոչ...

Գուրզադյանն իր խոսքը հասկանալի դարձնելու համար պատկերներով էր խոսում, ասում, որ եթե մարդը նույն խնձորի ծառը դիտի գարնանը, ամռանը, ձմռանը, կարող է այն տպավորությունը ստանալ, թե դրանք տարբեր ծառեր են: Տիեզերքում նյութն էլ է այդպես. նյութի տարբեր վիճակներ կան, և կգա ժամանակ, որ նյութի այսօրվա ձևը կփոխվի մի այլ ձևի, հետևաբար կյանքի մեր ճանաչած ձևը հարատև չէ...

-Մենք մեր տգիտությամբ երջանիկ ենք,-միջամտեց Սարոյանը,-մեր տգիտություն մեզի կպահե...

-Այդ ամենի մասին մտածելով,-ես հաճախ գիշերներով չեմ քնում...

-Է, ես այդ ամենը չեմ գիտեր, բայց ես ալ չեմ քնիր... Եթե դուն թիվերով, ֆորմուլներով կքննես այդ ամենը, ապա մենք ՝գրողներս, նույն խորհուրդը զգացմունքով կքննենք... Բայց մենք բախտավոր ենք: Երբ ես աղվոր բան մը կգրեմ, բախտավոր կըլլամ: Այն մարդ, որ Գեղարդը փորեց, ավարտելեն վերջ բախտավոր եղավ: Քու գործ ուրիշ է, քու գործ վերջ չունի, քու գործ ծանր է...Գուրզադյանի գրասեղանին Նարեկացու Մատյանը տեսավ.— Քիչ մը կարդա...Կարդաց:—Թեև աշխարհաբար է, բայց դարձյալ հիանալի է: Նարեկացին երկուքս ալ կհասկնանք: Ան ալ կխորհեր տիեզերքի, աշխրքի, Աստծու վրա, կուզեր Աստծուն հասնիլ, չէր կրնար ու կտառապիր, դուն ալ նույնը կընես, ատոր համար կտառապիս, գիշերները չես քնիր:Նարեկացին մոտ է քեզի...

ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆԻ  «ԲԱՐԻ ՀՍԿԱՆ» գրքից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее