▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գոնե Մերի Մնջոյանի հարցում եկեք «նացիստ» լինենք. հրեաները հաստատ այդպես չէին անի

Այսօր բլոգնյուզում աչքովս մի հոդված ընկավ, որը տեղեկացնում էր Էրիկի և Մաշայի ելույթի մասին: Երբ սկսեցի նայել հոդվածի տակ տեղ գտած քոմենտները հասկացա, որ մեր մոտ, ինչ, որ մի բան այն չէ: Այդ քոմենտներից մի քանիսը կարելի է ասել լի էին չարությամբ: Միայն ներքուստ չար մարդը կարող է չհասկանալ, որ քննադատելով, այս հրաշք երիտասարդին նա ինքն իրեն է խայտառակ անում, ինչու ենք մենք այսքան դաժան, փոխանակ մտածենք, ինչու չէ թեկուզ աղոթենք, որ մեր հայ աղջնակը հաղթի այս մրցույթի ժամանակ, մենք ընդհակառակը ճարախնդորեն նկատում ենք, որ այդքան էլ լավ չէր ելույթ ունենում: 

Քննադատողներին `դուք հասկանում ենք այդ աղջիկը, ինչերի միջով է այնտեղ անցնում, դուք հասկանում եք, որ ինչ պատասխանատվություն է նրա վրա դրած, դուք հասկանում եք, որ ժյուրի անդամներից երկուսը/չարաբաստիկ վրացիները/ արդեն հերիք են, որպեսզի ամեն ինչ անեն, որ Մաշան պարտվի…: Եթե հասկանում եք ու շարունակում եք քննադատել, ապա կարելի է ասել դուք միանշանակ ազգասեր չեք: Դուք ձեզ հարց տվել եք, իսկ հրեաները իրենց ներկայացուցչի հանդեպ այդպես անբարյակցակամ տրամադրված կլինեին: Իհարկե ոչ, միգուցե հենց դրա մեջ է կայանում, այդ ազգի ֆենոմենը: Մի պահ եկեք ընդունենք, որ ինչ, որ նոտաների մեջ սխալվել է Մաշան, սակայն ըստ իս նա հոյակապ է ելույթ ունենում, հետո, ինչ, սխալվել է, ինչու ենք մենք այդ սխալը փորձում ֆետիշացնել, ինչ է դա մեզ տալու: 

Հ.Գ-Մաշա ջան քեզ անսահման հաջողություն, դու անհնարինս ես անում, դու լինելով 17 տարեկան կարող ես հպարտանալ, որ արդեն շատ մեծ գործ ես անում, դու աշխարհին ներկայացնում ես քո հայրենիքը: Ես մի գրամ չեմ կասկածում, որ դու կհաղթես, քեզ հաջողություն աղջիկ ջան, հայ ազգը ուշի ուշով հետևում է քեզ …:


Կարեն Թումանյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее