▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գնդապետ Բուդաղյանի վիճակը շարունակում է մնալ ծանր

Հարգելիներս, գնդապետ Բուդաղյանի վիճակը շարունակում է մնալ ծանր, նա գտնվում է Մուրացանի հոսպիտալում: 
Վ.Սարգսյանի անվան ՌԻ-ի պետ գեներալ-լեյտենանտ Մ.Կարապետյանը կամավոր դիմում է ներկայացրել հրաժարականի մասին. նրա դիմումը կքննարկվի ծառայողական քննության ավարտից հետո:

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի գրառումը

Ֆեյսբուք

Հիեցնենք,  որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, կրակոցներ են հնչել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ: Արդյունքում` 1 հոգի մահացել է , իսկ 2 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով ԼՂՀ  ՊԲ զորամասերից մեկի հրամանատարն է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է, ով Սյունքի մարզպետ Ս. Խաչատրյանի ազգականն է և թիկնապահը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее