▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գերնպատակ եմ տեսնում գոնե ծնկի բերել, «չոքացնել» դրանց ժողովրդի առջև

Էսօր ընկերներիցս մեկը հարցրեց ինձ` «Չե՞ս կարծում, որ երբեմն շատ կոպիտ ես արտահայտվում»:
Միգուցե դա այդպես է, սակայն, կա նաև մի պարզ ճշմարտություն. եթե դիմացդ կանգնած է ժանիքները բացած, գազազած գայլ, ապա դու չես փորձի հետը նրբորեն վարվել, եթե ուսիդ կա կարաբին, դրա միջոցով
«կշփվես» գազանի հետ, հակառակ դեպքում` վարկյաններ անց քեզանից «մեծ կտոր ականջդ» կմնա:
Հիմա տվյալ գայլի դերում ես տեսնում եմ
«Գազպրոմ-Արմենիա» ընկերությանը, որը ոչ միայն «կանգնած ժանիքներն է բացել», այլ հոշոտում է մեզ` հասարակ ժողովրդիս, օգտվելով նրանից, որ այլնտրանք չունենալու պատճառով, դժբախտաբար հանդիսանում ենք էդ ընչաքաղց-աֆերիստների բաժանորդը: Հիմա հարց.
Ի՞նչ կոռեկտության կամ էթիկայի մասին կարող է լինել խոսքը, երբ անձամբ ես, իմ և
«Ն.Ա.Շ.» շարժման համար առաջնային գերնպատակ եմ տեսնում գոնե ծնկի բերել, «ՉՈՔԱՑՆԵԼ» դրանց ժողովրդի առջև:

Վահան Մարտիրոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее