▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գերմանիայում «երրորդ սեռ»-ին վկայականներ կտրամադրեն

Գերմանիան դարձել է առաջին եվրոպական երկիրը, որտեղ կտրվեն ծննդյան վկայականներ, իսկ այն մասում, որտեղ առկա է «սեռ» բաժինը` գծիկ կդրվի: Սակայն սա այն դեպքում, երբ բժիշկները չկարողանան որոշել, թե երեխան որ սեռի է պատկանում. հաղորդում է  Focus-ը:

Russia Today-ի փոխանցմամբ օրենքը մշակվել է՝ հոգալու այն երեխաների համար, որոնք ի ծնե հերմաֆրոդիտ են:

Ծննդյան վկայականները կսկսեն տրամադրել նոյեմբերի 1-ից: NEWSru.com-ի հաղորդմամբ Գերմանիան առաջին պետությունը չէ, որը որոշել է տրամադրել ծննդյան ոչ ավանդական վկայականներ: Առաջինը նման քայլ կատարել է   Ավստրալիան` 2011 թվականին, ապա Նոր Զելանդիան:



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее