Կյանքում չեք փոխվի!!! Ինչքան ուզում ա ձեր շեֆը փոփոխություններ անի: 3-րդ հիվանդանոցի հայաթից դուրս եմ գալիս, 100 մետր չքշած` ինձ դիմացի մայթից թեքվում ու կանգնացնում ա 720-01 համարներով մետալիկ մոխրագույն ԳԱԻ մեքենան... Իմ զարմացած հարցին` «Ի՞նչ պատճառով», փաստաթղթեր ա ուզում, ավտոյի մեջ նայում ու ասում, որ հետիոտնին չեմ զիջել: Իմ զարմացած հարցը` «Ի՞նչ հետիոտն», իրան հեչ չզարմացրեց... Լավ, ասենք` հետիոտն ա եղել, ես էլ չեմ զիջել, իսկ ինչո՞ւ 4 մեքենաներից, որոնք միաժամանակ անցնում էին, Արշակ Սահյանը որոշեց կանգնացնել ոչ 2 «Ժիգուլի»-ներին, ոչ «Օպել»-ին, այ հենց սպորտային «Կաբրիոլետ BMW»-ն: Որտև իր հարցին` «Հիմա գրո՞ւմ ենք, թե՞ ոնց», ինքը ուրիշ պատասխան էր սպասում հաստատ BMW-ի վարորդից, բայց ոչ թե «Իհարկե գրեք!»... Մեղքս գալիս եք... Գիտեմ, որ իմ 6300 ֆրիենդների մեջ ոնց էլ լինի ոստիկանության աշխատակիցներ կլինեն... Եթե Գասպարյան Վովային կարաք բան փոխանցեք, փոխանցեք, որ տխուր ա, տխուր ա մեր գայիշնիկների վիճակը..... Գնամ էսօր մի հատ «Օպել» առնեմ, քշեմ...
Ֆեյսբուք