▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գարշոկների տեղափոխությունից դրանց պարունակությունը չի փոխվում

ԲՀԿ համագումարն էլ շրջանցեց Հայաստանը արագացված կերպով Մաքսային միություն մտցնելու, դրա հետ սերտորեն կապված գազային համաձայնագրերի հարցերը: Ըստ այդմ, հարցականներն էլ ավելի են շատանում դեկտեմբերի 23-ին Աժ-ում այդ համաձայնագրերի վավերացման նիստի թատերական ներկայացման կապակցությամբ: Ես չեմ քննադատում, որ ԲՀԿ-ը ըստ էության կողմ է Մաքսային միությանն անդամակցելուն: Դա իրենց իրավունքն է, իրենց աշխարհայացքն է: Այդ դեպքում հարց է ծագում. եթե հաջողվի կառավարության հրաժարականին հասնել, ապա ո՞րն է լինելու նոր կառավարության արտաքին քաղաքական ուղեգիծը. ավելի մեծ թափով ու ավելի սրընթաց Մաքսային միության մեջ մխրճվե՞լը:

Հետեւաբար, իմ անձնական կարծիքով, անհրաժեշտ է, որպեսզի կառավարության արձակման եւ նոր կառավարության ձեւավորման շուրջ ընթացող բանակցություններում համաձայնություն ձեռքբերվի, որ նոր կառավարությանը չի տանելու ներկայիս կառավարության ոչ ներքին քաղաքական, ոչ էլ արտաքին քաղաքական գիծը: Այլապես, գարշոկների տեղափոխությունից դրանց պարունակությունը չի փոխվում:

 

Ստյոպա Սաֆարյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее