ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Գագիկ Խաչատրյանին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար նշանակելու մասին:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.Գագիկ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2014թ. Ապրիլի 26
Երևան
ՆՀ-81-Ա