Համաձայն լրատվամիջոցներում տարածված տեղեկատվության հուլիսի 24-ի երեկոյան Նորքի 7-րդ զանգվածի Ավետիսյան 48/1 «Սթար» սուպերմարկետի հաճախորդներից մեկը փափուկ խաղալիք է գնել իր երեխայի համար։ Խաղալիքների բաժնում զեղչի ակցիա է գործել՝ 990 դրամ+նվեր:
Վաճառողուհին մոտեցել է հաճախորդին ու առաջարկել այնպիսի խաղալիք վերցնել, որ նվերն էլ հետը լինի։ Նվերը, ինչպես պարզվել է, գեղեցիկ փաթեթով սկավառակ է եղել։
Տանը միացնելով՝ պարզել է, որ ֆիլմերից երկուսում բաց տեսարանները նույնասեռականների մասնակցությամբ են։
ASEKOSE.am-ի թղթակցի` ինչպե՞ս է սկավառակը հայտնվել խաղալիքների բաժնում հարցին «Սթար» առևտրային ցանցից պատասխանեցին, որ տեսասակավառակներում զետեղված չորս ֆիլմերը պատկանում են դրամա, մելոդրամա ժանրերին: Սակայն ընկերության աշխատակիցների անփութության պատճառով դրանք փաթեթավորվել են մանկական խաղալիքների հետ:
Ինչ վերաբերում է աշխատակիցներին պատասխանատվության ենթարկելուն, ապա ընկերությունից պատասխանեցին, որ համապատասխան աշխատակիցները կենթարկվեն պատասխանատվության, իսկ տեսասակավառակներն արդեն դուրս են բերվել վաճառքից: Ուստի, «Սթար»-ը հայցում է բոլորի ներողամտությունը պատճառած անհանգստության համար: