Հայաստանի արտագաղթի հարցը կվերանա, եթե աշխարհի մարդիք, հավասարապես վճարվեն, անկախ իրենց ապրած երկրից, ըստ իրենց կարողությունների ու գիտելիքների։
Օրինակ, ինչու՞ պիտի, զուգարան մաքրողը ԱՄՆ-ում ստանա մինիմում աշխատավարձ տասնմեկ դոլար, իսկ Հնդկաստանի, Չինաստանի, Հայաստանի, Աֆրիկայի մարդը ստանա, ասենք, տասնմեկ գրոշ…ինչու՞ պիտի մի աշխարհամասի մարդու արժանապատվությունը այդքան տարբերվի մի այլ աշխարհամասին մարդուց…
Եթե մտածենք, ապա կհասկանանք, որ այս բոլորը մեր ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ստեղծած թակարդն է, սեփական ժողովրդի համար…Եթե Հայաստանի Պետությունը, գնահատեր սեփական ժողովրդին, ու աշխատավարձերը բարձրացներ ԱՄՆի համահավասար, ապա, արտագաախտող չէր լինի…իսկ նման քայլի համար պետք պիտի լիներ, համայն երկրի էկոնոմյան ու ռեսուրսները ի սպաս դնել քաղաքացիների բարձր կենցաղային պայմանների ու արժանավայել աշխատավարձերի վրա…մի բան, որ Հայաստանի Պետությունները ոչ միայն չարեցին, այլ ավելին, հրահրեցին ապրվել ողորմություն խնդրելով, արտերկրից ու դրսի ազգ բարեկամներից…այսպիսով սպանելով եվ Հայոց աշխատուժը, եվ արժանապատվությունըու ստիպեցին Հային արտագախտել արտերկրներ կիսանորմալ աշխատավարձեր աշխատելու համար։