▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ըստ ռուսիո ԶԼՄ ների` Քեսաբում շարունակվում է հայկական բնակչության կոտորածը

Ռուսական լրատվամիջոցները սկսել են ապատեղեկատվություն տարածել Քեսաբում տեղի ունեցող դեպքերի կապակցությամբ:

Ըստ ռուսիո ԶԼՄ ների` Քեսաբում շարունակվում է հայկական բնակչության կոտորածը, այն որ ռուսները կօգտագործեն այս հանգամանքը արևմուտքի հետ քարոզչական առճակատման ժամանակ մի քանի օր առաջ ես կանխատեսել էի, բայց այս աստիճանի չէի պատկերացնում:

Հիմա հարցն այն է, որ մեր արտաքին քաղաքականությունը պետք է շատ հավասարակշռված գործի ու օգտագործի ռուսական հարթակները Թուրքիայի վրա քարոզչական գրոհ իրականացնելու համար, ինչը բխում է նաև Սիրիայի շահերից, բայց մերոնք պետք է մտածեն նաև Արևմուտքին չնյարդայնացնելու մասին:

Մի խոսքով` ՓԱՌՔ ԱՍՏԾՈ Քեսաբում հայ չի մահացել և ամենակարևորը սա է, իսկ մենք պետք է օգտվենք ստեղծված իրավիճակից ու ոնց որ թե վատ չենք օգտվում:


Զոհրապ Եգանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее