▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես քրիստոնեությունն ընդունում եմ այնքանով, որքանով այն ծառայում է իմ ազգին

Ասում եք` հայ աթեիստը հայ չի՞, բա ո՞ր հայն ա հայ  քրիստոնյա հա՞յը, իսկ ոնց ա որոշվում, թե ով ա քրիստոնյա, իսկ ով ոչ, նո ով սոսկ կնքվա՞ծ ա, նա, ու՞մ համար եկեղեցի գնալը սովորություն ա, "ավանդույթ", կամ մեղքերից ազատվելու մի՞ջոց, 
էդ եթե միայն քրիստոնյա հայն ա հայ, ուրեմն մինչև 301թ.-ը հայ չե՞նք եղել, ով ա էդ սահմանները գծել, որ դուք էլ ձեզ իրավունք եք վերապահում մարդկանց վզին դրանք փաթաթել, դու՞ք եք հայ  հատկապես ձեր ի՞նչն ա հայի  կեցվածքը,  գաղափարները, վիրվածությու՞նը ազգին, թե՞ ինչը: Ամոթ ա... գոնե լռեք ու շարունակեք ծառայել... շատ եք սիրում "ծառայել" բառը, բայց ծառայելուց իմացեք ում և ինչի համար եք ծառայում:

Հ.Գ. «Ես քրիստոնեությունն ընդունում եմ այնքանով, որքանով այն ծառայում է իմ ազգին». Վազգեն Ա ամենայն հայոց կաթողիկոս

 

Հարութ Ուլոյան

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее