▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես պաշտպանում եմ արժեքները, ոչ թե՝ ձևը


Ես ոչ ռուսամետ եմ, ոչ էլ ուկրաինամետ, միևնույն ժամանակ՝ խիստ հարգալից վերաբերմունք ունեմ երկու ժողովուրդների ու նրանց մշակույթների հանդեպ(էլիտաներն ու նրանց քաղաքականությունն այլ խնդիր են)։
Մայդանն ես վերացական պաշտպանել չեմ կարող։ Երբ այդ հրապարակում դոմինանտ են եվրաինտեգրացիայի կամ ազատության արժեքները, ես ինձ մայդանցի եմ համարում։
Բայց Մայդանում նաև անարխիզմի ու «ուկրաինական ինքնատիպության» դրսևորումներ կան, որոնք ինձ համար խորթ են՝ ճիշտ այնպես, ինչպես՝ Ժիրինովսկու ելույթները։
Երբ Հայաստանի շատ գործիչներ ոգևորվում են ուկրաինական իրադարձություններով ու երազում դրանց հայկական դրսևորման մասին, ես ապշում եմ, որովհետև Մայդանը՝ նույնիսկ ազատության դրսևորումով, պետության չկայացվածության դրսևորում է։
Երբ ոմանք ոգևորվում են, որ ռուսներն ուկաինացիների «քթից» բերում են Ղրիմում, ես չեմ հասկանում դա, որովհետև կայսրության մի հպատակը չպետք է ոգևորվի մյուս հպատակի նվաստացումից։
Նույն կերպ, չեմ հասկանում, որ ոմանք կասկածի տակ են դնում ղրիմցիների ինքնորոշման իրավունքը, որովհետև ազատության իրավունքն այս դեպքում պատկանում է ռուսներին։
Չի կարելի այնքան սիրել ռուսներին, որ վասալությունը համարես արժանապատիվ կեցություն։
Չի կարելի այնքան ատել ռուսներին, որ ղրիմցիների ինքնորոշման իրավունքը բացառես։
Չի կարելի այնքան սիրել ուկրաինացիներին, որ արդարացնես անգամ ակնհայտ հանցագործությունը՝ կատարված մայդանցու կողմից։
Չի կարելի այքան ատել ուկրաինացիներին, որ Մայդանը համարես ծայրահեղականների ու ֆաշիստների որջ:

Սուրեն Սուրենյանց

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее