Ես չեմ ցանկանում ապրել այն երկրում, որտեղ մեծ դժվարությամբ վճարում են սովորելու համար, բայց աշխատում՝ անվճար:
Ես չեմ ցանկանում ապրել այն երկրում, որտեղ հայրենասեր են կոչվում բանակում չծառայած մարդիկ:
Ես չեմ ցանկանում ապրել այն երկրում, որտեղ տրանսպորտ չկա, կա տանջասպորտ:
Ես չեմ ցանկանում ապրել այն երկրում, որտեղ բժիշկը հիվանդությունն ախտորոշում է որովայնը շոշափելով, և մարդը մահանում է հիվանդանոցում:
Ես չեմ ցանկանում ապրել այն երկրում, որտեղ 170 հազար դոլար արժողությամբ բիոզուգարաններ կան և շատ անտուն մարդիկ:
Ես չեմ ցանկանում ապրել այն երկրում, որտեղ ԿԳ նախարարն Արմեն Աշոտյանն է:
Ես չեմ ցանկանում ապրել այն երկրում, ուր միայն աշխատում ենք հարկեր վճարելու համար:
Ես չեմ ցանկանում ապրել այն երկրում, որտեղ գյուղացին ծայրահեղ ծանր վիճակում է, սակայն գյուղատնտեսությունը չգիտես ինչպես զարգանում է:
Ես չեմ ցանկանում ապրել այն երկրում, որտեղ մարդիկ ձմռանը բնակարանները տաքացնելու համար հորինում են անհավանական միջոցներ:
Ես չեմ ցանկանում ապրել այն երկրում, որտեղ աղանդավորները սպառնում են Հայ Առաքելական եկեղեցու քահանային:
Ես չեմ ցանկանում ապրել այն երկրում, որտեղ միշտ շինարարական ու ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում, բայց ոչ մի բան չի փոխվում:
Ես չեմ ցանկանում ապրել այն երկրում, որտեղ բոլոր քաղաքական կուսակցությունների կարգախոսի իմաստն այդպես էլ չեմ հասկանում:
Ես չեմ ցանկանում ապրել այն երկրում, որտեղ հասարարկական, քաղաքական, մշակութային գործիչներին ավելի լավ ճանաչում են վատ գործերով:
Ես չեմ ցանկանում ապրել այն երկրում, որտեղից արտագաղթող մարդկանց նախանձով են նայում:
Ես ցանկանում եմ ապրել Հայաստանի Հանրապետությունում՝ ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետությունում:
Մարինե Ամիրյանի գրառումը
Ֆեյսբուք