▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երուսաղեմում վառված սուրբ կրակն առաջին անգամ բերվել է Հայաստան

Tsayg.am-ը գրել է. Երուսաղեմում վառված սուրբ կրակն առաջին անգամ բերվել է Հայաստան: Այն հիմա վառվում է հանրապետության երկրորդ քաղաքում՝ Գյումրիում: Ամեն տարի Զատկի գիշերը Երուսաղեմի պատրիարքը՝ առանց լուցկու և մոմի, իջնում է Հիսուս Քրիստոսի գերեզմանի մոտ և աղոթում է այնքան ժամանակ մինչև վառվում է սուրբ կրակը: Հենց այդ ոչ երկրային կրակից էլ քրիստոնյաները վառում են իրենց մոմերը: Այս տարի այն Երուսաղեմ-Մոսկվա-Սիմֆերոպոլ-Սեվաստոպոլ-Ռոստով-Երևան ճանապարհն անցնելով հասել է Գյումրու ուղղափառ քրիստոնյաներին: Այս առիթով Գյումրիում գտնվող հրեշտակապետ Միխայիլի եկեղեցում ապրիլի 26-ին մատուցվել է պատարագ: 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее