▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկրի ջերմությունը՝ մայրերի ձեռքերում. Ֆլեշմոբ` Հանրապետության հրապարակում

Մայրության և գեղեցկության տոնի առթիվ մայրաքաղաքի կանանց և աղջիկների համար ինքնատիպ անակնկալ էր պատրաստվել նաև Հանրապետության հրապարակում: Շուրջ 800 երիտասարդների մասնակցությամբ իրականացված ֆլեշմոբի արդյունքում հրապարակի կենտրոնում պատկերվել էր մոր ափերի մեջ գտնվող երկիր մոլորակը, ինչը  «մոլորակի ջերմությունը մոր ձեռքերում է» խորհուրդն ուներ: Հաշված վայրկյանների ընթացքում պատկերված երկրագունդը վերածվել էր ծաղկի՝ որպես նվեր բոլոր հայ մայրերին: Պատկերը  լրացվել է նաև օրվա խորհուրդ «ապրիլի 7» գրությամբ:

 Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее