▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկու լավ և երկու շատ վատ բան արեց Սերժ Սարգսյանը գեներալների հարցով...

Երկու լավ և երկու շատ վատ բան արեց Սերժ Սարգսյանը գեներալների հարցով...
Երբ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնանկ արեց գեներալներ Մանվել Գրիգորյանին և Սեյրան Սարոյանին՝ իր դարակազմիկ քայլը կատարեց մեր բանակի կյանքում՝ այն փրկելով երկու տգետ ու անսահման ընչաքաղց, երկրի բաժնից ահռելի ունեցվածք թալանած բդեշխներից... Բայց Սերժ Սարգսյանը շատ վատ բան արեց տգիտության այդ երկու մարմնացմանը Ազգային ժողով տանելով: Այսպիսով նախագահը հայկական պառլամենտարիզմը հավասարեցրեց քյոխվայական ժողովի... Իսկ այսօր Սեյրան Սարոյանի դատողությունները Իշխան Զաքարյանի առիթով ապացուցեցին, որ այս մարդը բացահայտ տգետ լինելուց զատ, նաև յուրովի ցինիկ է՝ ինքն էլ չհասկանալով իր ցինիզմը... Ավելին, Սարոյանը բացահայտեց, որ ինչպես Իշխան զաքարյանը, այնպես էլ շատ պատգամավորներ և նախարարներ բիզնես ունեն...
Իհարկե, սա այն դեպքը չէ, երբ՝ մանկան շուրթերով ճշմարտությունն է խոսում...

 

Լևոն Մութաֆյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее