▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկու հայեր վիրավորվել են Վոլգոգրադում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում

Ըստ ռուսական լրատվամիջոցների, այսօր Վոլգոգրադի  երկաթուղային կայարանում տեղի ունեցած ահաբեկչության  արդյունքում տուժածների թիվը հասնում է 36-ի, որոնց թվում են նաև Հայաստանի 2 քաղաքացինեև՝ Հարությունյան Նինա Մարտունի (1981թ.) և Գրիգորյան Սուսաննա Սերգեյի (1978թ.):

Վոլգոգրադում ահաբեկչության զոհ է դարձել 14 մարդ:

Ըստ Ռուսաստանի ազգային հակաահաբեկչական կոմիտեի հաղորդած տեղեկությունների`  ահաբեկչությունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչ կինը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее